Իսպանիայում բողոքի են ելել տասնյակ հազարավոր բժիշկներ ու հաշմանդամներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 8:38

Շուրջ 50 հազար մարդ է դուրս եկել Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներ`առողջապահական բարեփոխման համակարգի դեմ: Նրանք դժգոհում են տեղական իշխանությունների վարած քաղաքականությունից:

Ձեռք-ձեռքի տված` ցուցարարները շրջապատել են քաղաքի մի քանի հոսպիտալներ, այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով Իսպանիայի ղեկավարության`  բժշկական հիմնարկների սեփականաշնորհման,  դրանց կառավարումը հատուկ կազմակերպություններին հանձնելու ու յուրաքանչյուր դեղատոմսի համար վճար գանձելու որոշման դեմ: Ավելի վաղ արդեն   դեղորայքի գների բարձրացում եղել էր:

Բացի այդ, տասնյակ  հազարավոր մարդիկ, այդ թվում` սայլակներով տեղաշարժվող հաշմանդամներ,  մասնակցել են  “Փրկեք սահմանափակ կարողություններով մարդկանց” ակցիային: Նրանք պահանջում են  պաշտպանել մարդկային այդ խմբին, «որն առանց այդ էլ իսպանական հասարակության մեջ ամենալքվածն է»:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply