Հյուսիսային Կալիֆոռնիայում անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Նապա և Ռուսական գետերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 8:22

Հյուսիսային Կալիֆոռնիայում  արդեն մի քանի օր չդադարող անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Նապա ու Ռաշն-ռիվեր (Ռուսական ) գետերը: Հեղեղման հետևանքով 5 հազար մարդ հոսանքազրկվել է: Կանխատեսումներ կան, որ հնարավոր է առաջիկա օրերին հեղեղվեն նաև Գերնվիլ ու Թրակի  քաղաքները: Ներկայում այդ քաղաքի բնակիչներն ու փրկարարները ավազապարկերով արգելապատնեշներ են ստեղծում: Տարհանման է պատրաստվում ավելի քան 16 հազար մարդ:

2005 և 2006-ին այս գետերը դուրս էին եկել ափերից` կրկին տևական անձրևների հետևանքով: Այն  ժամանակ ավերվեց մի քանի հազար տուն: 10-յակ հազարավոր մարդիկ տարհանվեցին:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply