Չինական Լյաոնին նահանգում ձյունամրրիկի կապակցությամբ վտանգի “կարմիր” մակարդակ է հայտարարված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 3, 2012 8:10

Չինաստանի հյուսիս-արևելքում ձյունամրրիկի հետ կապված հայտարարվել է վտանգի “կարմիր” մակարդակ: Շենյան քաղաքում`  նահանգի վարչական կենտրոնում, կարգադրվել է փակել Սյանտաո օդանավակայանը: Փակվել են նաև քաղաքի արագընթաց  20 խոշորագույն մայրուղիները:

Սակայն ձյունամրրիկը չի ազդել դեկտեմբերի 1-ին շահագործված Խարբին-Դալյան գերարագ երկաթուղու երթևեկության վրա:Եղանակային վատ պայմանները փորձություն են էքստրեմալ ցածր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու հնարավորությամբ (-40) աշխարհում առաջին գերարագ մայրուղու համար:

Չինաստանում ընդունված է տարերային աղետի 4-մակարդականի նախազգուշացում.երկնագույն, դեղին,նարնջագույն և  կարմիր գույներով:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply