Անջելինա Ջոլին պատրաստվում է հեռանալ կինոյից, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 2, 2012 14:54

Հոլլիվուդի ամենապայծառ աստղերից մեկը `Անջելինա  Ջոլին շատ է ասել, որ  իր մասնագիտությունը ողջ կյանքի համար չէ, բայց չի ճշտել կինոյից դուրս գալու պատճառի և ժամկետների մասին: Channel 4 News  -ին  տված հարցազրույցում  դերասանուհին    ավելի հստակ էր արտահայտվել, նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ մի երկու տարի հետո նա  կանհետանա էկրաններից:

Իր հարցազրույցում Ջոլին խոստովանել է, որ մարդասիրական գործունեությունը իրենից ավելի շատ ժամանակ և ուժեր է խլում, քան դերասանուհու աշխատանքը: Ամեն դեպքում նա պատրաստվում է հրաժարվել ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի պաշտոնից , իսկ  նրա կինոկարիերան կավարտվի մոտ ապագայում:

“Կարծում եմ, որ ես կհրաժարվեմ նկարահանումներից, երբ երեխաներս պատանի դառնան, ես տանը շատ հոգսեր կունենամ:”

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիտի կրտսեր երեխաները `Վիվյեն և Նոկս զույգը դեռ չորս տարեկան է, ավագ որդեգրած տղայի  `Մեդոքսի    11 տարին նոր է լրացել: Հետաքրքիր է, որ դերասանուհու վեց երեխաներից երեքը`Պակսը, Զահարան և Վիվյենը կհայտնվեն “Մալեֆիսենտ” նոր ֆիլմի էպիզոդներում, որտեղ Ջոլին կախարդուհու դեր է կատարելու: Ֆիլմի պրեմիերան նշանակված է  2013 թ. մարտի 14-ին:
Վերջերս Ջոլին հազվադեպ է նկարահանվում կինոյում: Նրա վերջին դերասանական աշխատանքը ԿՀՎ գործակալի`ԷվելինՍոլտի դերն էր համանուն Սոլտ թրիլլերում, որը դուրս է եկել 2010թվին:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply