Երեք հաղթանակ և մեկ պարտություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 2, 2012 0:13

Երևանում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 3-րդ օրը Հայաստանի հավաքականի մարզիկներից երեքը հաղթեցին և մեկը պարտվեց:

Երեկոյան 64 կգ քաշային Գոռ Երիցյանը հաղթեց ուզբեկստանցի Անվար Տուրապովին`11:8: Մեր մարզիկն առաջին երկու ռաունդներում առավելության հասավ 3:2 հաշվով, իսկ երրորդում`5:4 հաշվով:

75 կգ քաշային Արտավազդ Հարոյանն էլ 8:5 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Աբդուռահման Աբու-Լուբդենին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր օգտին հաղթանակ էր գրանցել 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը, իսկ պարտվել էր 49 կգ քաշային Հայրիկ Նազարյանը: Ի դեպ, մեր երկրի ներկայացուցիչները բողոքարկել էին, սակայն մրցավարների կայացված վճիռն անփոփոխ էր թողնվել և հաղթանակը չէր շնորհվել Նազարյանին:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply