Կոնգոյում զոհված հայ օդաչուների ինքնությունը պարզվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 23:34

Հայտնի են Կոնգոյում ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհված Հայաստանի հինգ քաղաքացիների ինքնությունը:

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնեց, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում Ռուսաստանյան Դաշնության դեսպանությունից ստացվել է հետեւյալ տեղեկատվությունը.

«30.11.2012 թ. ժ. 19:00 մոտակայքում Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ

մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-86 ինքնաթիռը, որն

իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը:

Վթարի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը

ՀՀ քաղաքացիներ:

Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ.

Արա Թովմասյան

Թադեւոս Հովհաննեսյան

Անդրանիկ Գեւորգյան –

Ավետյան Էդգար- օպերատոր, ծն. 27.10.1989 թ.

Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:

ԱԳՆ-ը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատների եւ մերձավորներին:

Հիշեցնենք, որ Կոնգոյում Իլ-76 բեռնատար ինքնաթիռը բախվել է բնակելի թաղամասին. Զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից:«Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ ուժեղ քամու եւ վատ եղանակի պատճառով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղում եւ ընկել է ոչ այնքան հեռու գտնվող բնակելի տների վրա, այնուհետեւ ուժեղ հրդեհ է բռնկվել:

Վայրէջքի ժամանակ Իլ-76-ը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց, բախվել մի քանի բնակելի տների, այնուհետեւ ընկել եւ բռնկվել: Ինքնաթիռի անձնակազմում եղել է չորս մարդ, որոնք մահացել են հարվածից կամ հետեւած հրդեհից: Ավիավթարից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է, իսկ ողբերգության վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները եւ ոստիկանությունը: Զոհերի թիվը հասնում է տասնյակների, ըստ վերջին տվյալների` զոհվել է շուրջ 30 մարդ:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply