«Աստղային» ակցիա` ընդդեմ ՁԻԱՀ-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2012 23:26

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Վորլդ Վիժն (World Vison) Հայաստանի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը», միանալով «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին և «Հասնել Զրո-ի» համաշխարհային կարգախոսին, կազմակերպել էր ինտերակտիվ հանրային միջոցառում/վիկտորինա:
Միջոցառումը վարում էր հայտնի շոումեն Գոռ Գլումովը: Ներկա էին նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Սոս Ջանիբեկյանը, Զարուհի Բաբայանը, Արման Նշանյանը, դիզայներ Ֆաինան, վաստակավոր արտիստ Կարեն Ջանիբեկյանը կնոջ` Լիաննա Անթառանյանի հետ և այլք:
Հանրային միջոցառումը տեղի էր ունենում Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:
Միջոցառման նպատակն էր հանրության ուշադրությունը բևեռել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի խնդիրներին և բարձրաձայնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը, նաև տեղեկացնել ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, բուժման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների մասին:
Միջոցառման մասնակիցները, ճիշտ պատասխանելով իրենց նախապես բաժանված հարցերին, հնարավորություն ստացան, որպես մրցանակ, լուսանկարվել հանրային ճանաչում վայելոց մարսկանց կամ, ինչպես սիրու է ժողովուրդն ասել, «աստղերի» հետ:
Համաձայն վիճակագրական տվյալների` Հայաստանում այսօր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: ՁԻԱՀ-ի ՀԿ-ում գրանցված տղամարդկանց 1335 դեպքերի կեսից ավելին 25-39 տարիքային խմբում է: Գրանցված դեպքերի 70,3%-ը կանայք են: ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (56,7%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (34,5%): ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում` 521 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 39%-ը: Հայաստանում հակառետրովիրուսային բուժում են ստանում 440 ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:
Վահե Մակարյան

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply