Լևոն Արոնյանը հետպնդողի դերում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 1, 2012 21:14

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակած դասակարգման աղյուսակը գլխավորում է  նորվեգացի Մագնուս Կառլսենը` 2848: Լևոն Արոնյանը  երկրորդ տեղում է` 2815: Ապա հաջորդում են` ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը:

Երկու աստիճան առաջադիմել է է Վլադիմիր Հակոբյանը, նա այժմ 43-րդն է` 2704, Սերգեյ Մովսեսյանը  բարձրացել է մեկ աստիճան և 61-րդն է` 2688: 100 ուժեղագույնների թվում է Գաբրիել Սարգսյանը, նա 74-րդ տեղից իջելէ է 81-րդը` 2666:

Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է հունգարացի Հուդիթ Պոլգարը` 2705: Էլինա Դանիելյանը 24-րդն է` 2476, Լիլիթ Մկրտչյանը 33-րդը` 2457:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply