Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահի թիմը տպավորիչ հաղթեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 1, 2012 21:04

Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն»,  3:0 հաշվով առավելության հասավ Կազանի  «Ռուբինի» նկատմամբ:  Բերեզովսկին  մասնակցեց ամբողջ խաղին: 18-րդ տուրից հետո «Դինամոն» վաստակած 27 միավորով  մրցաշարային  աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply