Ստամբուլի հայոց պատրիարքությունը սիրիահայերին օգնելու կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 20:27

Սիրիհայերին օգնելու համար Թուրքիայի հայության ձեռնարկած միջոցառումները նոր թափ են ստացել: Ստամբուլի հայոց պատրիարքության խորհրդի կողմից արված կոչի համաձայն`սիրիահայերին համար հագուստ և սննդամթերք հավաքելու նպատակով ակցիա է կազմակերպվելու: Նախաձեռնությունը նախագահում է Պոլսո հայոց պարիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Այս կապակցությամբ պատրիարքությունը նաև բանկային հաշիվներ է բացել: Հավաքված օգնությունը Սիրիա է ուղարկվելու Կարմիր մահիկի միջոցով:
«Ակոս»-ը հաղորդում է, որ սիրիահայերի հետ հանդիպումների արդյունքում, պարզվել է, որ նրանք ամենաշատը ձմեռային հագուստի և պարենի կարիք ունեն: Օգնություն է տրամադրվելու նաև Թուրքիայում ապաստան գտած սիրիահայերին:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply