«Վանը երեխաների աչքերով» ցուցահանդեսը Ստամբուլում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 20:22

2011 թվականի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ոտքի կանգնած երեխաները իրենց արած լուսանկարները ներկայացնելու են Ստամբուլում կազմակերպված ցուցահանդեսում:
Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս ընծայվող «Ակոս» պարբերականը`Վանի երկրաշարժից հետո Թուրքիայի տարբեր շրջաններից մի խումբ կամավորներ Վանում երեխաների համար լուսանկարչության դասեր են կազմակերպել վրանի մեջ: 12 շաբաթ տևող դասընթացներից հետո երեխաները իրենց արած լուսանկարները կներկայացնեն ստամբուլյան ցուցահանդեսում, որը տեղի է ունենալու Գալաթայի հրապարակում և Ջեզայիրում:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply