Թուրքական ինքնաթիռում ուղևորների միջև մեծ վեճ է ծագել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 20:09

Երեկ թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը իրականացնում էր TK-2182 Ստամբուլ-Անկարա չվերթը, ժամը 21:30 թռիչք է կատարել Աթաթուրքի անվան օդանավակայանից: Դրանից կարճ ժամանակ անց ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի բջջային հեռախոսն է զանգում, ինչը հարուցում է մյուս ուղևորների զայրույթը:
Բանն այն է, որ ուղևորը մոռացել էր անջատել հեռախոսի ձայնը. արդյունքում ինքնաթռի ուղևորների միջև լեզվակռիվ է սկսվում: Վեճը գնալով թեժանում է`վերածվելով ձեռնամարտի: Թուրքական «Radikal»-ը գրում է, որ ինքնաթռի անձնակազմը, տեսնելով, որ իրավիճակը լրջանում է, այդ մասին հաղորդում է կապիտան օդաչուին: Վերջինս էլ, դուրս գալով իր խցիկից, հանգստացնում է կռվարար ուղևորներին: Ի վերջո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է իրականացնում Անկարայի Էսենբողա օդանավակայանում:

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply