Կոնգոյում զոհվել են Հայաստանի քաղաքացիներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 19:58

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին՝ նոյեմբերի 30-ին Բրազավիլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Հիշեցնենք, որ Կոնգոյում լուսադեմին վթարի է ենթարկվել Ил-76 բեռնատար ինքնաթիռը, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն երեք տասնյակ մարդ, այդ թվում ինքնաթիռի 7 հոգանոց անձնակազմը: Նրանցից 5-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին, ովքեր պայմանագրային հիմունքներով աշխատում էին այդ երկրում, 2-ը` Ուկրաինայի քաղաքացիներ:

Լուսանկարը՝ ըստ http://rus.ruvr.ru -ի

«Փաստինֆո»

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply