Վ. Վասիլև. «Դատավճիռը պետք է որոշի նրանց ճակատագիրը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 19:53

ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարել է, որ պաշտպանության նախարարության շուրջ ստեղծված կոռուպցիոն աղմկահարույց գործերի քննությունը արշավ չէ և վստահեցրել է, որ կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները օրենքի շրջանակներում և օբյեկտիվ հետաքննության համար: Այդ մասին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Վ. Վասիլևը` նախագահի հետ կայացած հանդիպումից հետո:

«Հանդիպման փակ հատվածում, երբ լրագրողներն արդեն լքել էին դահլիճը, ՌԴ կոմկուսի գործընկերներից մեկը Վլադիմիր Վլադիմիրովիչին հարցրել է, թե բարձր դիրքեր զբաղեցնող չինովնիկների նկատմամբ կոռուպցիոն աղմկահարույց գործերով քննության իրականացումը արդյոք արշավ չի: Վլադիմիր Վլադիմիրովիչն երկու անգամ ընդգծել է, որ ոչ»,- ասել է Վասիլևը:

Նա նշել է, որ երկրի ղեկավարը հստակ շահագրգռված է այն բանում, որ այդ գործերից յուրաքանչյուրում անցկացվի օբյեկտիվ քննություն: «Եվ օրենքի շրջանակներում մեղավորները պետք է պատասխան տան դատարանի առջև, դատավճիռը պետք է որոշի նրանց ճակատագիրը»,- նշել է Վասիլևը:

«Դրա համար պայմաններ, ինչպես ընդգծել է նա /Պուտինը/ կստեղծվեն: Նա բերել է օրինակ, երբ որոշում է ընդունել Սերդյուկովի ազատման մասին, որպեսզի ապահովի քննության մաքրությունը»,- հայտնել է փոխխոսնակը:

«Փաստինֆո»

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply