Կրոնական համոզմունքներով խուսափել է ժամկետային զինծառայությունից
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 1, 2012 19:48
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Էդմոնդ Փեթակչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2012թ. գարնանային զորակոչից՝ չունենալով ազատվելու օրինական հիմքեր։
Էդմոնդ Փեթակչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:
«Փաստինֆո»
Դիտվել է 1430 անգամ:





Facebook
Tweet This