Եվս մեկ քայլ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 1, 2012 19:24
Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ շրջանում 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Սապոնին: Հանդիպումը տևեց երկու ռաունդ: Տարոնը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին:
Իսկ ահա, 49 կգ քաշային Հայրիկ Նազարյանը երկրորդ շրջանում պարտվեց: 17-ամյա հայ բռնցքամարտիկը հավասար պայքար մղեց բուլղարացի Տինկո Ռոսենով Բանաբակովի հետ: Հանդիպումն ավարտվեց 14:14 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին բուլղարացուն:
Դիտվել է 1089 անգամ:





Facebook
Tweet This