Ազգային ժողովրդավարական միության/ԱԺՄ/ դիրքորոշումը 2013թ ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 1, 2012 15:21
Դեկտեմբերի մեկին ԱԺՄ գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Որին մասնակցում էին ԱԺՄ վարչության անդամներն ու շրջանային կառույցների ղեկավարները: Օրակարգում ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր կապված առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ և ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը:
Նիստը բացեց ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նա ներկայացրեց Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծեց սպասվող զարգացումներն, հայտնեց իր դիքորոշումը և հորդորեց ԱԺՄ անդամներին ներկայացնել իրենց կարծիքները և առաջարկությունները:
Որոշում ընդունվեց, որ 2013թ ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Կառույցների ղեկավարները ներկայացրեցին իրենց մարզերի բնակչության կարծիքները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Խորհուրդը մանրամասն քննարկեց հնարավոր քաղաքական զարգացումները, որոշում ընդունվեց 2013թ հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ, հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը կապված նախագահական ընտրությունների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
