Ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտումները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2012 13:09
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և Տավուշի մարզային քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գետահովիտ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 1979 թ. ծնված Վահագն Ադամյանը հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության Դպրաբակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառամասից ապօրինի հատել է զգալի չափերի հասնող՝ 2  հաճարենի, 1 հացենի և 1 կաղնի ծառեր:
 Ապօրինի անտառահատման հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
 Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply