Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2012 13:07
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Անահիտ Պ.-ն և 2005 թ. ծնված Արմեն Ք.-ն:
Անահիտ Պ.-ն հայտնել է, որ ժամը 4.00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Շինարարներ փողոցում վրաերթի է ենթարկել իրենց և դիմել փախուստի:
 Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու, վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply