Վենեսուելայում խմելու ջրի լուրջ խնդիր կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 13:00

 Վենեսուելայում ստորգետնյա խողովակների անսարքության պատճառով բնակչությունը առանց խմելու ջրի է մնացել: Այս հարցն  արդեն երկար ժամանակ է ուրվականի պես հետապնդում է Հարավային Ամերիկայի երկրին`գրավելով աշխարհի ուշադրությունը: Երկրում ջուրը արագորեն սպառվում է, քանի որ խողովակները հնացած և ծակված են:

Թուրքական «Haberler»–ը գրում է, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում  բնակիչներից մեկը մինչև կոկորդը ջրի մեջ է խրվել, որպեսզի վերանորոգի իր տան ջրատար խողովակները: Այս տեսարանի մոտով անտարբեր չեն անցել նույնիսկ ոստիկանները:

6 միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքում, չնայած տեղի ունեցող բնական աճին, ջրամատակարարաման համակարգը նույն վիճակում է մնացել: Մինչև երկու տարի առաջ  քաղաքում մարդիկ 48 ժամ ջուր չէին ունենում:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply