Թուրք գիտնականը նոր հայտանբերված միջատին կոչել է ազգային հերոսի անունով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 12:55

 Քահրամանմարաշի մարտերին մասնակցած հայտնի անուններից մեկի`Սյութչու Իմամի անվան համալսարանի դոկտոր Սաքին Սերափ Ավգըն, Մերսինի Էրդեմլի գավառում միջատի նոր տեսակ է հայտնաբերել և այն կոչել է Սյութչու Իմամի անունով: Նշանավոր մարտիկի  թոռը`Յաշար Թյուրքքորուրը, շատ խիստ է արձագանքել այս հարցին և նշել է, որ թույլ չի տա, որպեսզի միջատին իր պապի անունով կոչեն: Այս մասին է գրում թուրքական «Zaman»–ը:

«Գիտական հետազոտություններին դեմ չենք, սակայն ճիշտ չէ ժողովրդական հերոսի անունով միջատին կոչել: Պետք է հետ կանգնել այդ սխալից և միջատին անվանափոխել: Այլապես ես` որպես Սյութչու Իմամի ընտանիքի ներկայացուցիչ, իրավունք ունեմ դատական հայց ներկայացնել այդ գիտնականի դեմ»:

Հետաքրքրական է, որ սա առաջին դեպքը չէ այս համալսարանում: Ռեկտոր Մեհմեդ Ֆաթիհ Քարաասլանը նշում է, որ գիտական աշխարհում նոր հայտնաբերված տեսակներից մեկն էլ մի ընկերության անունով էին կոչել և այդ ընկերությունը դա մեծ պատիվ էր համարել:

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply