Թուրքիայի քաղաքացին Անկարայից ոտքով Երևան է գալիս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 12:44

«Anadolu» գործակալությունը գրում է, որ Թուրքիայի 59-ամյա քաղաքացին`Քալենդեր Բայրամլըն, որոշել է ոտքով հասնել Անկարայից միչև Երևան`ի նշան բողոքի այսպես կոչված «ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած Խոջալուի ցեղասպանության դեմ»:

Բայրամլըն իր երկար ճանապարհը սկսել է նոյեմբերի 20-ին և արդեն հասել է Սըվաս (Սեբաստի), որտեղ լրագրողներին հայտարարել է, թե ինքը ուզում է հասնել այն բանին, որ համաշխարհային հանրությունը ճանաչի 1992 թվականի հայերի իրականացրած «Խոջալուի ցեղասպանությունը» և իր նպատակն է աշխարհին պատմել այդ «արյունալի հանցագործության մասին»:

Բայրամլըն հայտարարել է նաև, որ ո՜չ եղանակային պայմանները, ո՜չ էլ այլ խոչընդոտները չեն կարող իրեն խանգարել հենց փետրվարի 25-ին`Խոջալուի դեպքերի օրը, հասնել Երևան`անցնելով 2100 կմ:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply