Աբդուլլահ Գյուլը համաձայն չէ Էրդողանի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 12:41

  Օրերս Չանքայա պալատում Աբդուլլահ Գյուլի հովանու ներքո կազմակերպված մշակույթի և արվեստի նախագահական մեծ մրցանակը հանձնվեց իր տերերին: Գյուլը արարողության ժամանակ իր ելույթում անդրադարձավ նաև պատմական ֆիլմերին և սերիալներին, նշելով, որ ինքը համաձայն չէ վարչապետ Էրդողանի հետ, որը խիստ քննադատության էր ենթարկել «Հրաշալի դար» սերիալը:

«Սերիալը նախ և առաջ հետաքրքրություն է առաջացնում գլխավորապես օսմանյան պատմության և անցյալի վերաբերյալ: Արդեն տեսնում ենք, որ շատ ֆիլմերում, սերիալներում, պատմություններում սկսել է մարմնավորվել պատմությունը`դարձնելով այն ներշնչանքի աղբյուր: Սա շատ ուրախալի և հետագայում էլ ուրախացնող երևույթ է»,-նախագահ Գյուլի խոսքերն է վկայակոչում թուրքական «Taraf»-ը:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply