Հայտարարվել է Մեքսիկայի նոր կառավարության կազմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 12:11

Մեքսիկայի նոր կառավարության կազմը հայտարարվել է ուրբաթ օրը, նոր նախագահի  երդման արարողության ժամանակ:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մեխիկոյի հյուրանոցներից մեկում: Հայտնի են այն մարդկանց անունները, որոնք կզբաղեցնեն նախարարների 17 պաշտոնները (այդ թվում` գլխավոր դատախազի):  Տեղական ժամանակով 0 ժամ մեկ րոպեին շաբաթ գիշերը տեղի է ունեցել նախկին նախագահ Կալդերոնի` Պենյե Նյետոյին իրավասությունների փոխանցման արարողությունը, որը որպես Հեղափոխական-ինստիտուցիոնալ կուսակցության թեկնածու հաղթել է  այս տարվա հուլիսին կայացած ընտրություններում : Պետության նոր ղեկավարի` պաշտոնավարման անցնելու հանդիսությունը կկայանա շաբաթ առավոտյան, խորհրդարանի շենքում, որից հետո նորընտիր նախագահ Պենյա Նյետոն իր առաջին խոսքով ելույթ կունենաԱզգային պալատում:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply