«Ա1+»-ը եթեր կհեռարձակվի կապուղիների մրցույթում հաղթելու դեպքում միայն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2009 13:14

ՔաղաքականԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հաստատել է «Համաներում հայտարարելու մասին» նախագահի առաջարկությունը:

ԶԼՄ-ներին վերաբերող հայաստանյան օրենքներում կատարված փոփոխություններն են քննարկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեին:

Դավթյանն ասել է, որ ԵԽ փորձագետների առաջարկով բազմաթիվ բովադակային փոփոխություններ են կատարվել այս ոլորտը կարգավորող օրենքներում:

ԵԽ փորձագետ Իվ Սալոմենի վերջին հաշվետվությունում ևս նշվում է,որ ԵԽ փորձագետների բոլոր էական առաջարկություններն ընդունվել են եւ ներառվել օրենքներում:

Կոլոմբիեն նշել է, որ ոլորտի օրենսդրությունն էականորեն համապատասխանեցվել է եվրոպական չափանիշերին:

Դավթյանն անդրադարձել է նաև «Ա1+»-ի խնդրին. «հեռուստաընկերությունը կարող է եթեր հեռարձակվել բացառապես այն դեպքում, երբ կհաղթի հայտարարված մրցույթում»:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply