Նյու Յորքի գազանանոցից պոնին ու վագրաձին փախուստի են դիմել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 10:25

Նյու Յորքի ՍթեյթենԱյլենդի բնակիչները դարձել են իսկական շոուի ականատես: Քաղաքի փողոցներում անսպասելիորեն հայտնվել են գազանանոցից փախեած պոնին ու վագրաձին:

Ախոռի չկողպված դռնից դուրս թռչելով,  սմբակավորները մարդաշատ փողոց են ելել: “Գժվելու բան է.նման տեսարան ամեն օր չես տեսնի: Ես ինքնս ինձ հարցնում էի` հո քնած չես”, ասում է փախստականներին նկարահանած Զաքարի Օշերը:

Զարմանալին այն է, որ գազանանոցի աշխատակիցները  կենդանիների անհետացումը նկատել է միայն այն ժամանակ, երբ տեսանյութը հայտնվել է համացանցում: Հետո, ոստիկաններն ուղիղ 5 ժամ փորձում էին բռնել կարգազանցներին:

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply