Նախկին ուսանողն իր համալսարանին մեկ արկղ զուգարանաթուղթ է նվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 1, 2012 10:10

Նյու Մեքսիկո նահանգի Արևելյան համալսարանի նախկին ուսանողն իր մայր բուհին մեկ արկղ զուգարանթուղթ է նվիրել:Անանուն ուսանողը գրել է, որ թուղթն ուղարկում է որպես ուսանողության տարիներին իր գողացած զուգարանաթղթի ու մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչների փոխհատուցում:

Համալսարանը ստացել է 5 արկղ թուղթ` յուրաքանչյուրում` 16 թղթագլան, ինչպես նաև խոնավ անձեռոցներ ու ծննդյան բացիկ, որի մեջ նա գրում է.քանի որ ինքը հավատացյալ քրիստոնյա է դարձել, ուրեմն , իր կրոնական համոզմունքների համաձայն,պետք է ներողություն խնդրի կատարած մեղքերի համար, այդ թվում` նախկինում  կատարածների:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply