ՃՏՊ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 1, 2012 9:20

Դեկտեմբերի 1-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում “ԴԵՈՒ” մակնիշի 30 լլ 560 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը վարորդ` 1990 թ. ծնված Ա. Պողոսյանին տեղափոխել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 1013 անգամ:
Print Friendly

Leave a Reply