Ֆրանսիական Սենատում ղարաբաղյան հարցը քննարկվել է առանց Ադրբեջանի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 20:23

Ֆրանսիական Սենատում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղ. Խաղաղություն և երկխոսություն» ժողովին մասնակցել են միայն հայկական կողմի խորհրդարանականներ, ոլորտի մասնագետներ և լրագրողներ: Սա հանգեցրել է ադրբեջանական կողմի դժգոհությանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Hürriyet»-ը`Ադրբեջանի բարեկամության միության փոխնախագահ, սենատոր Նատալի Գուլեն հարցի կապակցությամբ նշել է. «Խաղաղությունից և երկխոսությունից եք խոսում, սակայն այստեղ միայն մեկ կողմն է ներկա, ուրեմն սրան երկխոսություն չեք կարող անվանել: Լսում եք նրանց միակ տարբերակը»:
Հետաքրքրական է, որ «Hürriyet»-ը գրում է, թե հայկական կողմի ներկայացուցիչները «Գուլենին մեղադրել են Մեհրիբան Ալիևայի հետ մտերմություն անելու և խավիարի դիվանագիտություն վարելու մեջ»: Թերթը գրում է նաև, որ ժողովի ժամանակ ամենաշատը ծափահարությունների է արժանացել հայ-ֆրանսիական բարեկամության խմբի նախագահ Արա Բաբլոյանը, որը հանդես է եկել հանուն խաղաղության:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply