Ուկրաինայում մատուցողը թքել է պատգամավորների ապուրների մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 20:17

Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով ուկրաինական մամուլում տեղ գտած լուրը, հաղորդում է, որ Ուկրաինայի խորհրդարանի սրճարանում աշխատող մատուցողներից Յուլյա Բորշչենկոն, դժգոհ լինելով երկրի քաղաքական վիճակից, որոշել է վրեժ լուծել և Կոմունիստական կուսակցության պատգամավորների ապուրների մեջ է թքել: Այս դեպքի պատճառով մեծ սկանդալ է առաջացել և Բորշչենկոյին հեռացրել են աշխատանքից: Նա նշել է, որ զղջում է իր արարքի համար:
«Մենք ամսական մոտ 390 դոլար աշխատավարձ ենք ստանում: Ես այստեղ չորս տարի եմ աշխատում, մտածում էի, որ հնարավորություն ունեմ վրեժ լուծել խորհրդարանականներից: Ապուրի մեջ բազմիցս թքել եմ, սակայն եթե արածս սխալ է, այնուամենայնիվ դա իմ քաղաքական հայացքն է: Սրանից հետո այլևս երբեք որպես մատուցող չեմ աշխատելու»,-նշել է Բորշչենկոն:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply