Անկարայի համալսարանում ուսանողների միջև վեճ է ծագել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 30, 2012 20:15
Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի ուսանողների միջև վեճ է ծագել գաղափարական տարաձայնությունների պատճառով: Դանակի կիրառման, ինչպես նաև իրար վրա քարեր նետելու պատճառով որոշ ուսանողներ վիրավորվել են:
Կռվի ժամանակ կոտրվել են նաև ֆակուլտետի ապակիները: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`անվտանգության ծառայությունը միջամտել է վեճին և արցունքաբեր գազ կիրառել: Վիրավոր ուսանողները տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպի պատճառով ֆակուլտետը մեկ շաբաթով փակվել է:
Դիտվել է 1006 անգամ:





Facebook
Tweet This