«Թուրքական Ֆերառին» դիզելով է աշխատելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 18:50

 Թուրքական «Etox» ընկերությունը ODTÜ-ի հետ համատեղ ավարտել է տեղական չորսդռնանի ավտոմեքենայի արտադրության աշխատանքները, որը հայտնի է «Թուրքական Ֆերառի» անունով: Մեքենայի արտադրության համար օգտագործվել է համաշխարհային ավտոարտադրության ոլորտում ամենից նախնտրելի ալյումինե կմախք:

Բացի դիզելային մեքենայից, «Etox» ընկերությունը ստեղծել է նաև այդ տրանսպորտային միջոցի էլեկտրական տարբերակը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` ընկերության մենեջեր Թունջայ Չոբանը հայտնել է, որ նրանք կարող են մեքենայի սերիական արտադրություն սկսել և սպասում են արտադրության հարցերով նախարարության աջակցությանը:

 

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply