Հայաստանը Ալիևին հանձնեց Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2012 16:26

Քիչ առաջ hայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում տեղի ունեցավ Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին:

Շրջանառվող այն խոսակցություններին, թե Ադրբեջանցին խուլ ու համր էր, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ խոսակցական որոշակի խնդիրներ կային, սակայն ադրբեջանցին խուլ և համր չէր և իրենց գնդապետին տեսնելով՝ շատ նորմալ բարևեց:

Հիշեցնենք, որ վերջինս հայ-ադրբեջանական սահմանը հատել էր նոյեմբերի 12-ին. եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել և արդյունքում հայտնվել էր հայկական տարածքում:

«Փաստինֆո»

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply