Հայ-վրացական սահմանին առաջացած միջադեպը դժվարն է համարել քաղաքական. Ալիկ Էրոյանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 16:24

«Հայ վրացական սահմանին տեղի ունեցած միջադեպը կարելի պայմանավորել այս կամ այն հանգամանքով, դժվար է  հստակ ասել` սա վրացական իշխանությունների կողմից քաղաքական դրսևորում է մեր երկրի հանդեպ, թե ոչ»,-այս   մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը` խոսելով վերջերս հայ վրացական սահմանին հայկական բեռնբատարների ապրանքների քաշի հետ կապված խնդրի և ըստ այդմ առաջացած միջադեպի մասին:

«Ես այսպես կմեկնաբանեի, որ միգուցե մինչ այժմ եղել են ինչ-որ խնդիրներ բեռնատարների քաշի հետ կապված կամ միգուցե փաստաթղթային տեսքով եղել է քաշի ինչ-որ սահմանված տարբերակ, ուղղակի էնտեղ խնդիր է առաջացել բեռնատարների լրացուցիչ վառելիքի լիցքավորման հետ կապված, և միգուցե քաշն արդեն ավել էր ցույց տալ, ուստի դրանով էր պայմանավորված վրացական կողմի այս քայլը, այն է` թույլ չտալ անցնեն մեքենաները կամ տուգանք վճարեն»,-ասաց բանախոսը:

Էրոյանցը այս երևույթը պայմանավորում է նոր իշխանությունների գալով. «Ինչպես գիտենք տեղի ունեցան համակարգային փոփոխություններ, նոր նշանակումներ եղան, նոր ներքին գործերի նախարար նշանակվեց, և միգուցե ինչ-որ խստացում է տեղի ունեցել»:

Վրացագետը, սակայն, հույս ունի, որ այս հարցը շուտով կլուծվի, և որոշ չափով արդեն, կարելի է ասել, լուծվել է:

«Ես պետք է այստեղ նշեմ, որ քանի դեռ չկա հայկական կամ վրացական իշխանությունների կողմից արձագանք կամ քաղաքական մակարդակով ակնարկ, ապա դեռևս դժվար է այդ միջադեպը որակել քաղաքական»,-ասաց Էրոյանցը` նշելով, որ միգուցե կա, բայց դեռ պետք է փաստերով խոսենք և սպասեք  իրադարձությունների զարգացմանը, մոր հստակ կարծիք հայտնել:

 

  Վահե Մակարյան

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply