Վրաստանը մեր տարածաշրջանում ունի գերակայողի դիրք. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2012 18:47

Վրաստանն, առհասարակ, մեր տարածաշրջանում ձգտում է ունենալ և  ունի առաջատարի և գերակայողի դիրք: Այս կարծիքը այսօր հայտնեց փորձագետ Ղևունդ Մկրտչյանը`լրագրողների հետ խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին:

Դա, ըստ փորձագետի, պայմանավորված  է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով. «Օբյեկտիվ պատճառներով, քանի որ կոնկրետ Հայաստանի, այդ թվում և Ադրբեջանի համար ամենակարճ ճանապարհը դեպի ծով անցնում է Վրաստանի տարածքով: Բացի այդ, կոնկրետ Հայաստանի համար Վրաստանը մնում է միակ ամենահարմարավետ ճանապարհը դեպի աշխարհ»:

Մկրտչյանի դիտարկմամբ և’ Սահակաշվիլու իշխանության տարիներին, և’ Իվանիշվիլու կառավարության պարագայում նրանք ձգտում են անընդհատ ցույց տալ, որ Վրաստանն ունի որոշակի տարածաշրջանային քաղաքական դիվիդենտներ, որոնք այս կամ այն կերպ ազդում են տարածաշրջանային քաղաքականության վրա. «Այդ դիվիդենետներից է տարանցիկությունը, որ ապահովում է թե’ Հայաստանի համար, թե’ Ադրբեջանի»,-ասաց բանախոսը` ընգծելով, որ Վրաստանի վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ համարժեք չէ:

Անհամարժեքության օրինակ է այն, որ տարանցիկության համար հայկական բեռնատարների համար սահմանված է 1 միավորի համար 3000 դոլար, իսկ Ադրբեջանի դեպքում այդ թիվը կազմում է 1300 դոլար:

Վրացագետ Ալիկ Էրոյանցն էլ ասաց նաև, որ այս գները նախկինում ավելի ցածր են եղել և աստիճանաբար բարձրացել են: Փորձագետը նաև գների աճի միտում է տեսնում հետագայում:  Ըստ նրա, մեր իշխանությունները պետք է կարողանան բանակցությունների միջոցով գոնե այնպես անեն, որ գները եթե չիջնեն, ապա գոնե չբարձրանան և մնան նույնը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply