9 ծանրորդ և 2 ծանրորդուհի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 30, 2012 15:34

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով Իսրայելի Էյլաթ քաղաք է մեկնել Հայաստանի մինչև  20 և 23 տարեկանների 11 հոգուց բաղկացած  հավաքականը:

Մինչև 20 տարեկանների թիմում ընդգրկվել են Վլադիկ Կարապետյանը (69 կգ), Սեդրակ Խաչատրյանը (85կգ),Միքայել Միքայելյանը (94կգ), Համլետ Պողոսյանը (105կգ) և Գոռ Մինասյանը (+105կգ): 

Մինչև 23 տարեկանների թիմում՝ Զորիկ Պողոսյանը (69 կգ), Տիգրան Կարապետյանը (85), Հայկ Հակոբյանը (+105կգ) և Կարապետ Բարսեղյանը (+105կգ):

Մեր հավաքականի կազմում  են նաև երկու մարզուհի՝ մինչև 20 տարեկանների խմբում հանդես կգա 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, իսկ մինչև 23 տարեկանների խմբում՝ +75 կգ քաշային Նաիրա Հարությունյանը:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply