Սպառողների սպասարկման հատուկ բաժին «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 30, 2012 15:05
Նոյեմբերի 30-ին կմեկնարկի «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերության նոր նախաձեռնությունն ուղղված արտադրվող մսամթերքի բարձր որակի պահպանմանը: Այսուհետ 0 8000 10 80 հեռախոսահամարը սպառողներին հնարավորություն կտա հայտնել իրենց առաջարկությունները և դիտողություններն արտադրանքի վրա մակնշված ժամկետների, փաթեթավորման, խանութներում հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ:
Սեպտեմբերի 1-ից «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հանդես է գալիս նոր ոճով և նոր կարգախոսով`«Մենք պատրաստում ենք մսամթերք»:
Ընկերության նոր ոճի բովանդակությունը սպառողի համար կարևոր բաղադրիչների հստակեցումն է, որոնք նա մշտապես պետք է պահի ուշադրության կենտրոնում. բարձրորակ հումք, հերմետիկ փաթեթավորում, իրական բաղադրության և իրական ժամկետների մակնշում:
Նոր նախաձեռնությունը` սպառողների սպասարկման հատուկ բաժնի ստեղծումը, գալիս է լրացնելու ընկերության գործելաոճը այն է` թափանցիկ և սպառողին կողմնորոշված գործունեություն ամեն հարցում: Այս շրջանակներում 2012թ. հունիսից յուրաքանչյուր շաբաթ, սպառողների համար Բեկոն մսամթերքի արտադրական ձեռնարկությունում կազմակերպվում են էքսկուրսիաներ:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունն ունի գործունեության 17 տարվա պատմություն: Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս նորույթներով և անակնկալներով` բազմազան դարձնելով առաջարկվող մսամթերքի տեսականին: Այն առաջին մսամթերք արտադրող ընկերությունն է Հայաստանում, որը պարբերաբար իրականացնում է էքսկուրսիաներ իր մսամթերքի արտադրական ձեռնարկությունում և ստեղծել է սպառողների սպասարկման հատուկ բաժին:
ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ՄՍԱՄԹԵՐՔ






Facebook
Tweet This
Email This Post
