Գործադիրը մերժել է ԱԺ ՀՀԿ խմբակցության առաջարկը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2012 14:35

ՀՀ Ազգային Ժողովի «ՀՀԿ» պատ­գամավորա­կան խմբակ­ցությունը կառավարությանն առաջարկել էր 2013-ի բյուջեի նախագծում փոփոխություններ կատարել և ԱԺ-ին հավելյալ գումար հատկացնել:

Առաջարկը ենթադրում էր 50 մլն դրամով ավելացնել արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը,  մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերն ավելացնել 12 մլն դրամով, տրանսպորտային նյութերն ավելացնել 30 մլն դրամով, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատ­կացնել 180 մլն դրամ, աշխատողների աշխատավարձերը և հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով, քանի որ ՀԲ դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է 2013թ. մարտ ամսից ԱԺ աշխա­տակազմում ստեղծել նոր փորձագիտական կենտրոն՝ 6 աշխատակիցներով, Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ

Գործադիրը մերժել է  ծախսերն ավելացնելու վերաբերյալ  առաջարկությունները «ելնելով ՀՀ 2013 թվա­կանի պետական բյուջեի նախագծով կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից և ծախսերի առաջնահերթություններից»:

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply