Գիտնականները կընդգրկվեն սոցփաթեթից օգտվողների ցանկում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 30, 2012 14:29

Կառավարությունը կողմ է արտահայտվել գիտնականներին սոցփաթեթի շահառուների ցանկում ընդգրկելու առաջարկին:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդությնա և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը  2013-ի բյուջեի քննարկումների արդյունքում Կառավարությանն առաջարկել էր երիտասարդ գիտաշխատողներին ևս ընդգրկել սոցփաթեթից օգտվողների ցանկում:

Երեկ տեղի ունեցած նիստում գործադիրը հավանության է արժանացրել առաջարկը. «Գիտնականներին սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն տալու վերաբերյալ առաջարկությունն ընդունվել է: Անհրաժեշտ մեխանիզմների ճշգրտումից հետո 2013 թվականին հարցին կտրվի համապատաս­խան լուծում»:

Նույն հանձնաժողովն առաջարկել էր նաև  100-ով ավելացնել գիտությանը թեմատիկ ֆինանսավորմամբ տրվող դրամաշնորհների թիվը: Ի պատասխան  գործադիրը նշել է. «Ներկայումս գիտական և գիտատեխնիկական գործու­նեու­թյան պայմանագրային (թեմատիկ) ֆինանսա­վոր­ման թեմաների ընդհանուր քանակը շուրջ 190 է` ներառ­յալ երիտասարդ գիտաշխատողների անհատա­կան խրա­խուսման ու հետազոտությունների աջակցու­թյան, ինչ­պես նաև միջազգային համագործակցության ծրա­գրերը: ՀՀ 2013թ.պետական բյուջեի նախագծով նախա­տեսվում է պայմանագրային (թեմատիկ) ֆինան­սավոր­ման  շրջա­նակներում հատկացնել շուրջ 250 դրամաշ­նորհ: Ինչ վերաբերում է թեմատիկ ֆինանսա­վորմամբ գիտաշխա­տող­ների աշխատավարձերի բարձ­րաց­մանը, ապա այն լուծում կստանա ՀՀ կառավարու­թյան 2010թ. մայիսի 27-ի նիստում հավանության արժա­նացած` ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմա­վա­րության ծրագրի շրջանակներում»:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply