Եգիպտոսում ավտոբուսի վթարից երկու ռուս է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 13:28

Սինայում  ՃՏՊ-ի հետևանքով  երկու  ռուսաստանցի է զոհվել, ևս երկուսը` ծանր վիրավորվել: Ռուսական դիվանագետներն ասում են , որ Հյուսիսային մայրաքաղաքից դուրս եկած ութ զբոսաշրջիկներով միկրոավտոբուսը  ջարդուփշուր է եղել Տաբա և Նուվեյբա բնակավայրերի արանքում:

Երթևեկության միջոցը ուղևորվել է Շարմ-էշ-Շեյխի օդանավակայան, որտեղից ռուսաստանցիները պետք է հայրենիք վերադառնային: Նախնական վարկածի համաձայն, ավտոմեքենայի վարորդը չի կարողացիլ կառավարել այն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

ՃՏՊ-ի հետևանքով  մահացել են 1963թ.  և 1964թ. ծնված տղամարդիկ, տուժածների թվում են  մահացածներից մեկի կինն ու 26-ամյա դուստը: Վիրավորներին տեղափոխել են Շարմ-էշ-Շեյխի  հիվանդանոց, վթարված ավտոբուսի  մյուս ուղևորներին տեղավորել են տեղական հյուրանոցներից մեկում:

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply