Զենք-զինամթերք` կամրջի մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 12:59

Նոյեմբերի 29-ին, ժամը 13.20-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին` կամրջի մոտ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով,  և տարբեր տրամաչափի 55 փամփուշտ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply