Վրաերթի ենթարկված հեծանվորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 12:52

Նոյեմբերի 29-ին, ժամը 11.55-ի սահմաններում,  «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արմավիր-Հայկավան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ,  1941 թ. ծնված Սվերդլով  Սարգսյանին  և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց՝ ներկայացել բաժին:
Նույն օրը, ժամը 19.00-ին,  Ս. Սարգսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply