Պաղեստինի նոր կարգավիճակը և միջազգային հանրության արձագանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 12:24

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչեց Պաղեստինը  որպես ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակով պետություն: Այդ որոշման կողմ քվեարկեցին 193 մասնակից պետություններից 138-ը, իննը `ձեռնպահ քվերակեցին:

Կողմ քվերարկած երկրների թվում է և  Հայաստանի Հանրապետությունը:

Քվեարկությունից հետո պաղեստինցիները խոստացել են, որ կատարվածը չեն օգտագործի Իսրայելին մեկուսացնելու համար և կձգտեն վերականգնել բանակցային գործնընթացը:

Հռչակագրին հավանություն տվեց նաև Ֆրանսիայի նախագահ Օլանդը, որն  իր ելույթում ևս կոչ արեց երկու կողմերին վերականգնել բանակցային գործընթացը: Վատիկանը օգտվելով առիթից կոչ արեց “հատուկ կարգավիճակ տալ Երուսաղեմ քաղաքին”, որտեղ անհրաժեշտ է ապահովել խղճի ազատությունը և մուտք  սրբություններ:

Կարգավիճակի բարձրացումը Պաղեստինում մեծ ոգևորությամբ ընդունեցին և “հաղթանակը” նշեցին ժողովրդական զբոսանքով և օդ կրակելով “:

“Սա մի նոր հաղթանակ է Պաղեստինի ազատագրման ճանապարհին”,-նորությունը մեկնաբանեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշումից  եղան նաև դժգոհողներ: ԱՄՆ-ն  սկզբում Իսրայելի հետ միասին դեմ էր հռչակագրի ընդունմանը, անվանելով այն  “հակակառուցողական”:

“Ցավոք այս հակակառուցողական  հռչակագրի ընդունումը նոր խոչընդոտներ կառաջացնի խաղաղության հասնելու ճանապարհին: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ը դեմ քվեարկեց,-ասել է ՄԱԿ-ի ամերիկյան ներկայացուցիչ Սյուզան Ռեյսը:- Այն, ինչը հայտարարվեց հանդիսավորությամբ , արագ կխամրի: Վաղը պաղեստինցիները կարթնանան և կհայտնաբերեն, որ իրենց կյանքում քիչ բան է փոխվել, բայց ամուր  խաղաղության հասնելու հնարավորությունները նվազել են”:

Ռեյսը ասում է, որ հռչակագիրը չպետք է ընդունել որպես Պաղեստինի` ՄԱԿ-ի լիիրավ անդամություն: Իսկ Հիլարի Քլինթոնը որոշումը անվանեց  “ափսոսանքի արժանի”: Ամերիկյան սենատորները նախազգուշացրեցին , որ Պաղեստինի կարգավիճակի բարձրացումը ՄԱԿ-ում կբերի ԱՄՆ-ի կողմից  ֆինանսական օգնության դադարեցմանը և Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրման կազմակերպության  գրասենյակի փակմանը: Նրանք մտավախություն հայտնեցին , որ փաստաթուղթը Պաղեստինին թույլ կտա Միջազգային քրեական դատարանում Իսրայելի նկատմամբ գործ հարուցել:

Իր հերթին Իսրայելը ուղղակիորեն չսպառնաց Պաղեստինի դեմ պատժամիջոցներ կիրառել, սակայն զգուշացրեց, որ Պաղեստինի կարգավիճակի բարձրացումը կարող է  որոշակի հետևանքներ ունենալ:

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply