Այրվել է 600 հազար դրամի անասնակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 12:42

Նոյեմբերի 29-ին  ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, հրդեհ է բռնկվել Մայիսյան գյուղի բնակիչներից մեկի  տանը կից  մարագում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.31-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է պահեստավորված 400 հակ անասնակերը, ինչի հետևանքով  պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել անասնակերի ինքնայրումը:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply