ՀԿԵ-ում անցնում է աշխատանքի պայմանների և արտադրական անվտանգության պահպանության միամսյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 12:10

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ստորաբաժանումներում և ձեռնարկություններում նոյեմբերի 23-ից անցնում է աշխատանքային պայմանների և արտադրական անվտանգության ապահովման միամսյակը: Միջոցառման շրջանակներում ստուգվում է տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը աշխատանքի անվտանգության պայմաններին, անվտանգության նորմերի կատարումը, հատուկ համազգեստի և կոշիկների, անհատական պաշտպանության այլ միջոցների առկայությունը երկաթուղու աշխատատողների մոտ:

Մշակված ժամանակացույցի համաձայն՝ օրական կտրվածքով ստուգվում են աշխատանքի անվտանգության ապահովվման պայմանների և աշխատողների կողմից մի շարք հրահանգների և չափանիշների կատարումը: Արտադրամասերում և ենթակայաններում անցնում են նաև չնախատեսված ստուգումներ:

Աշխատակիցներին սպասում են նաև արտահերթ դասընթացներ և անվտանգության նորմերի վերաբերյալ գիտելիքների ստուգումներ:

«ՀԿԵ» ՓԲԸն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply