Իրանական ընդդիմությունը նոր հանրահավաք է անցկացնում Թեհրանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2009 13:00

iranaԱյսօր իրանական ընդդիմությունը չարտոնված նոր հանրահավաք է անցկացնելու Թեհրանի կենտրոնում: Նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության առաջնորդ Միհրհոսեյն Մուսավին իր կողմնակիցներին հնարավոր սադրանքներից խուսափելու կոչ է արել:

Նա պահանջել է վճռականորեն սահմանազատվել ծայրահեղական տարրերից, որոնք անկարգություններ են սարքում մայրաքաղաքում և վարկաբեկում խաղաղ ժողովրդական շարժումը`հանուն արդարության վերականգնման:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին փորձում է ճգնաժամից դուրս գալու փոխզիջումային տարբերակ գտնել:

Հնարավոր լուծումը, որը բավարարում էԱհմադինեժադին, քվեարկության ընթացքում խախտումների փաստերի ստուգման այսպես կոչված անկախ հանձնաժողովի ստեղծումն է:

Մուսավին շարունակում է պնդել կրկնակի քվեարկության անցկացման պահանջը:
Նախագահի թեկնածուներ` Իրանի նախկին նախագահ Մուհամադ Խաթամին և Միհրհոսեյն Մուսավին երկրի արդարադատության նախարարությանը նամակ են գրել` պահանջելով ազատ արձակել իրենց զինակիցներին և վերջ դնել չարդարացված հալածանքներին:

Նրանց դիրքորոշումը հրապարակայնորեն պաշտպանել է հեղինակավոր աստվածաբան այաթոլլա Աբդել Քերիմ Արդեբիլին, ով իրավապահ մարմիններին զսպվածության կոչ Է արել և ընդգծել, որ խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply