Ոստիկանությունը` բնապահպանների ահազանգի հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 11:33

Նոյեմբերի 29-ին  մի շարք լրատվամիջոցներում հաղորդագրություն և տեսանյութ էր տարածվել, որոնցում խոսվում էր  Գառնու տարածքում գտնվող  «Քարերի սիմֆոնիա» համալիրի քարերը կոտրելու և գողանալու մասին: Այդ հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերով նոյեմբերի 29-ին  ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տարածված տեղեկատվության մեջ նշված քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված  Ֆելիքս  Մ.-ն,  1981 թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն, որոնք նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել  ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա  պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply