Թուրքիայում ճանապարհաշինության ժամանակ հայկական գերեզման է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 11:21

Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) և Էրուհ գավառների միջև ընկած ճանապարհահատվածում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայկական գերեզման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haber3 գործակալությունը:

Ճանապարհահատվածին մոտ գտնվող Քայաբողազ գյուղի բնակիչները հայտնել են, որ դեռևս 2011 թվականից սկսված շինարարական աշխատանքների արդյունքում ի հայտ են եկել հայերին պատկանող շուրջ 100 գերեզման: «Գերեզմանի ոսկորները տարածքում էին թափվել: Մենք դրանք հավաքեցինք, սակայն այս իրադարձությանը ոչ մի ուշադրություն չդարձվեց: Կիսափոր գերեզմանից ոսկորները շարունակում են դրսից երևալ: Գիտենք, որ գերեզմանը պատկանում է հայերին: Գերեզմանից ավելի վեր կա նաև եկեղեցի: Այստեղ տարիներ առաջ հայեր էլ էին ապրում, սակայն այժմ գյուղում ոչ ոք չկա»,-պատմել են գյուղացիները: Նրանք բողոքել են, որ արդեն շուրջ մեկ ամիս է` ապրում են բաց գերեզմանի հարևանությամբ, իսկ թուրքական իշխանությունները ոչինչ չեն նախաձեռնում այս կապակցությամբ: Գյուղի բնակիչները իշխանությունների նման պահվածքը որակել են որպես «ամոթ» և «մեղք»:

«Անհրաժեշտ է, որ իշխանությունները հետաքրքրվեն այս հարցով: Պետք է տեղափոխել ոսկորները համախպատասխան վայր: Չի կարելի այսպես թողնել»,- դժգոհել են նրանք:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply