Հրդեհներ` Արարատում, Լոռիում, Գեղարքունիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 30, 2012 10:37

Նոյեմբերի 29-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Վանաձորի Երևանյան 74 ա շենքի արհեստանոցում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել` 10.50-ին:

«Ա.Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող փայտամշակման արհեստանոցում մասամբ այրվել է կահույք` 70 քմ մակերեսով և արհեստանոցի տանիքը` 20 քմ:

Նույն օրը, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզում` Նորաշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 13.14-ին:

Թիվ 6 տան մոտ գտնվող թռչնանոցում այրվել է վառելափայտ` 10 քմ մակերեսով, թռչնանոցի տանիքը` 10 քմ և մասամբ` մեկ ծառ:

Նույն օրը, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան–Շաքե ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտ այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.03-ին, մարվել` 16.43-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Ալեքսանյանին պատկանող վագոն-տնակը` գույքով (20 քմ) :

Նույն օրը, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.01-ին, մարվել` 01.00-ին:

Այրվել է Ռ. Հակոբյանին պատկանող տան տանիքը` 160 քմ մակերեսով և տանիքում` 1000 հակ պահեստավորված անասնակեր:

Նոյեմբերի 30-ին, ժամը 04.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում` Սևանի Շահումյան 37 շենքի մոտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.29-ին, մարվել՝ 04.39-ին:

Ամբողջությամբ այրվել է Ն. Ներսիսյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 33 OO 951 պ/հ ավտոմեքենայի սրահը, անվադողերը և շարժիչի հատվածը:

Դիտվել է 679 անգամ:
Print Friendly

Leave a Reply