Թունիսում անկարգությունների հետևանքով 300 մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 9:51

Թունիսի հյուսիսում գտնվող Սիլյանա քաղաքում ոստիկանությունն արդեն 3 օր չի կարողանում ցրել բողոքի ցույցի մասնակիցներին. կիրառվել է  արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ:

Դրան ի պատասխան, ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել: Նրանք պահանջում են նահանգի ղեկավարության ու նահանգապետի հրաժարականը, ինչպես նաև տարածաշրջանի զարգացմանը միտված պետական ծրագրի գործարկում ու բռնի ձերբակալությունների դադարեցում: Այսօր տեղի արհմիության գլխավոր քարտուղար Նեժիբ Սեբթին տարածաշրջանի բոլոր բնակիչներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիան: Նրա կոչին արձագանքել են Սիդի-Բուզիդում,Սֆաքսում, Քեֆենում ու Քայրաունում:

Թունիսի վարչապետ Համաջի Ջեբալին  արտահայտել է իր մտահոգությունը տուժածների մեծ թվի պատճառով ու խոստացել Սիլյանում կատարված իրադարձությունների հետաքննություն անցկացնել: ”Հնարավոր է տարածաշրջանի զարգացմանն ուղղված մեր ջանքերը անբավարար են, սակայն դրանք չեն կարող իրականացվել քաոսի մթնոլորտում”,-հայտարարել է նա: Բացի այդ, նա նշել է, որ “ժողովուրդը կարող է  ու իրավունք ունի կառավարությանն ասել` “հեռացիր”, սակայն միայն  ընտրարկղերի միջոցով”:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply